Ո՛չ, չեմ հորդորել իմ որդուն հրաժարվել զոհվածի մոր դեմ բողոքից․ Նիկոլ Փաշինյան


Ո՛չ, չեմ հորդորել իմ որդուն հրաժարվել զոհվածի մոր դեմ բողոքից․ Նիկոլ Փաշինյան
Մայիս 22 12:30 2023

Ոչ, չեմ հորդորել։ Իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման կոչով դիմելու հնարավորությունից։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին ՝ արդյոք հորդորել է իր որդուն հրաժարվել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր դեմ բողոքից։

 

«Երբ ես նրա հետ զրուցում էի, նա ասում էր՝ ամբողջ նպատակն այն չէր, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը։ Հիմա ես ոնց արձագանքեմ այդ փաստին, ես էլ իմ ջոկատի անդամներին վերցնեմ, պատասխան գործողություն անե՞մ, առևանգմանը առևանգմամբ պատասխանե՞մ։»,- ասաց Փաշինյանը։