Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մայիսի 21-ին այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ հանդիպել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Մարտիրոսյանի հետ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ հանրային կապերի բաժնի ղեկավար Արթուր Ասլանյանը։
Այցի շրջանակում տեղի է ունեցել առանձնազրույց, ուսումնասիրվել են ազատությունից զրկված անձի պահման պայմաններն ու հացադուլը դադարեցնելուց հետո նրա առողջական վիճակը։
Խցային պայմաններին առնչվող որոշ հարցեր քննարկվել են նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։










