МАN ավտոբուսին գրեթե բան չէր եղել, մարդատար ավտոյի դիմացը առհասարակ չկար, շատ տպավորիչ էր․ Ավինյան


МАN ավտոբուսին գրեթե բան չէր եղել, մարդատար ավտոյի դիմացը առհասարակ չկար, շատ տպավորիչ էր․ Ավինյան
Մայիս 22 10:18 2023

Երևան են ժամանել ևս 4 տրոլեյբուս։

Այս մասին զեկուցվեց այսօր՝ մայիսի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

 

«Մի պատահարի ֆոտոներ տեսա, երբ մարդատար ավտոմեքենան МАN-ին էր խփել, МАN-ին գրեթե բան չէր եղել, այդ ավտոյի դիմացը առհասարակ չկար»,- ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքին։

Նա նշեց, որ շատ տարօրինակ իրավիճակ էր, «շատ տպավորիչ էր, իրապես որակով ավտոբուսներ են»։