Արցախցիներն ակցիա են իրականացրել Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում` իրենց աջակցությունը հայտնելով Գայանե Հակոբյանին (լուսանկարներ)


Արցախցիներն ակցիա են իրականացրել Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում` իրենց աջակցությունը հայտնելով Գայանե Հակոբյանին (լուսանկարներ)
Մայիս 21 14:05 2023

Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում տեղադրված զոհվածների լուսանկարների պաստառների առաջ ժամը 13։00-ին տեղի է ունեցել ակցիա։

 

Արցախցիներն իրենց զորակցությունն են հայտնել 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին, ով երեկ մեկ ամսով կալանավորվել է Աշոտ Փաշինյանի գործով։