Ավտովթարից կյանքից զրկվել է Հրանտ Բագրատյանի 57 ամյա եղբայրը


Ավտովթարից կյանքից զրկվել է Հրանտ Բագրատյանի 57 ամյա  եղբայրը
Մայիս 21 12:16 2023

Այսօր Երևանում ողբերգական ավտովթար է գրանցվել․ մահացած է հայտնաբերվել ավտոմեքենայի վարորդը։

 

 

Ավտոմեքենայի ղեկին եղել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եղբայրը՝ 57-ամյա Մհեր Բագրատյանը։ Նա գործարար էր։

 

 

 

 

 

Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝ Ժամը 00։10-ի սահմաններում։ Նրա վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայի և Ռուբինյանց փողոցի հատման վայրում բախվել է բաժանարար բետոնե պատնեշին։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ ավտոմեքենան վարելիս  հանկարծամահ է եղել։