«Կմնանք հրապարակում այնքան, քանի դեռ Գայանեին ազատ չեն արձակել». զոհվածի հայր


«Կմնանք հրապարակում այնքան, քանի դեռ Գայանեին ազատ չեն արձակել». զոհվածի հայր
Մայիս 21 00:20 2023

«Հոտագա քայլերի մասին չեմ կարող այս պահին որևէ բան ասել: Մենք երբևէ չենք սպասել, որ դատարանն այսքան ստոր կգտնվի. ամենավատը՝ սպասում էինք, որ կարող ա տնային կալանք տան»,- ի պաշտպանություն Գայանե Հակոբյանի, ասաց Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Վահիկ Սայադյանը: Նա նշեց, որ կմնան հրապարակում այնքան, մինչև Գայանեին ազատ արձակեն:

«Էս իշխանություներն, իհարկե, արյուն տեսնելուց ուրախանում են, բայց իմ պահանջն այն է, որ Գայանեն ժամ առաջ ազատության մեջ լինի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Կառավարության դիմաց զոհված զինծառայողների ծնողներն անժամկետ նստացույց են իրականացնում: