Բաց նամակ ծնող` դատախազ Արմեն Չիչոյանին
Պարոն Չիչոյան Ձեզ եմ ուղղում հետևյալ հարցերը.
Լինելով դատախազ, ունենալով բազմամյա փորձ իրավաբանության ոլորտում ինչու՞ Ձեր որդուն տարրական գիտելիք և հմտություններ չեք փոխանցել:
Ինչու՞ Ձեր որդու մեջ կամք չեք ձևավորել, որպեսզի նա հարգանք տածի անցյալի և ապագայի նկատմամբ, իսկ ներկայով պայմանավորված չդրսևորի թուլակամություն` չկայացնի ակնհայտ անարդարաձի դատական ակտ:
Ինչու՞ չեք պարզաբանել նրան, որ ակնհայտ անարդարածի դատական ակտի ընդունումը իր համար բացասական իմաստով կունենա վատ` անդառնալի հետևանք:
Ինչու՞ չեք դաստիարակել նրա մեջ կնոջ և մոր նկատմամբ հարգանք:
Ինչու՞ չեք դաստիարակել նրա մեջ թշնամու նկատմամբ արհամարանք, իսկ հերոսների նկատմամբ ակնածանք:
Ինչու՞ նրա մեջ չեք ձևավորել թշնամուց զգուշանալու և թշնամուն չծառայելու կամք:
Հ.Գ.
Դուք լավ գիտեք, որ Ժորան ըննդեմ զոհված Ժորայի Մայրիկի գործով մարդուն առևանգելու հանցակազմը հաստատված լինելու համար բավարար չի կարող լինել միայն <<առևանգվածի>> ցուցմունքը և <<առևանգվածի>> կամքով մի քանի րոպե շփումը <<առևանգողի>> հետ:
Ձեզ և լայն հանրությանը հայտնի են լուրերը, որ <<առևանգվածի>> վարքը թմրանյութեր օգտագործողի վարքի է նման, <<առևանգվողի>> գենետիկ կոդը համալրված է հոգեկան հիվանդությամբ, բացի այդ <<առևանգվածը>> ներառված է հատուկ պետական պաշտպանության անձանց ցանկում:
Եվ դեռ օրեր առաջ էլ <<առևանգվածի>> <<առևանգման>> վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն էր տարածել, սակայն այդ լուրը <<առևանգվածը>> անսպասելի հերքել էր:
Բավականին ծանր դեպք է պարոն Չիչոյան Ձեր որդու կապը այս կարգի <<առևանգվածի>> հետ…
Զարուհի Փոստանջյան










