Գայանեն կալանավորվել է ոչ թե դատարանի, այլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ․ Արթուր Ղազինյան


Գայանեն կալանավորվել է ոչ թե դատարանի, այլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ․ Արթուր Ղազինյան
Մայիս 20 17:44 2023

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Գայանեն կալանավորվել է ոչ թե դատարանի, այլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

 

 

Զոհված զինվորի մորը կալանավորելու որոշումը կայացվել է կառավարության շենքում և դրա մասին մի քանի ժամ առաջ արդեն գիտեին ոստիկանության աշխատակիցները:

 

 

Դատարանի դիմաց կանգնած ոստիկանների թվից արդեն պարզ էր, որ կալանավորելու են, ինչը պարզ ցույց է տալիս, դատավորն ընդամենը կարդացել է վարչապետի աշխատասենյակում գրված տեքստը:

 

Հատկանշական է, որ երկու օր առաջ դատարանի բակում հավաքված էին հարյուրավոր քաղաքացիներ, բայց ոստիկանները շատ չէին, որովհետև գիտեին, որ այդ օրը դատարանը որոշում չի հրապարակելու»: