Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան․ Մայր Աթոռը` Փաշինյանին


Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան․ Մայր Աթոռը` Փաշինյանին
Մայիս 20 12:36 2023

Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պատասխանել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարությանը, որ եթե եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող կուսակցություն ստեղծի: Այս մասին գրում է @ArmeniaSputnik-ը։«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»,- ասել է նա։