Էրդողանը հրաժարվել է Արևմուտքի խնդրանքով պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ


Էրդողանը հրաժարվել է Արևմուտքի խնդրանքով պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
Մայիս 20 12:15 2023

Թուրքիան հակառուսական պատժամիջոցներ չի կիրառի, չնայած այս հարցում Անկարայի վրա արևմտյան մի շարք երկրների կողմից աճող ճնշումներին։ Այս մասին մայիսի 19-ին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք այն փուլում չենք, որ սկսեինք պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ինչպես արեց Արևմուտքը», - ասել է քաղաքական գործիչը լրագրող Բեքի Անդերսոնին տված հարցազրույցում։

 

Էրդողանը նշել է, որ Թուրքիան հատուկ և զարգացող հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Մենք ուժեղ պետություն ենք և լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ»,- ընդգծել է նա։

Ինչպես եզրափակել է Թուրքիայի նախագահը, Մոսկվան և Անկարան միմյանց կարիքն ունեն համագործակցության բոլոր ոլորտներում։