Զոհված զինծառայողի մայր տիկին Գայանեի գործով որոշումը դատարանը կհրապարկի այսօր


Զոհված զինծառայողի մայր տիկին Գայանեի գործով որոշումը դատարանը կհրապարկի այսօր
Մայիս 20 10:56 2023

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մայիսի 19-ին ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ  բողոքի, նաև քննչական մարմնի ներկայացրած կալանքի միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 15։00-ին։ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։ Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել։

«Որդիների կանչ» ՀԿ-ն կոչ է անում «ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ժամը 14։30-ից գտնվել Շենգավիթի դատարանում և աջակցել մեզ»։ 

«Որևէ փոփոխություն մեր պայքարի մեջ չի եղել։
Մեր շարժումը չի մարելու»,- ընդգծում են ՀԿ անդամները։