Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հետ


Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հետ
Մայիս 20 10:19 2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ` նրանց առաջարկով։Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

 

Նախագահը, պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, անդրադարձել է ներքին և արտաքին զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի։ Երկրի ղեկավարն ընդգծել է այս ճգնաժամային պայմաններում ներքին կայունության ու փոխադարձ հանդուրժողականության անհրաժեշտությունը՝ այդ հարցում կարևորելով նաև ներկաների դերը: