Ոստիկանության պարզաբանումը՝ Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ


Ոստիկանության պարզաբանումը՝ Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Մայիս 19 20:38 2023

Մայիսի 19-ին՝ ժամը 14։45-ին, Արշակունյաց պողոտայում իրականացվող ակցիայի վայրում մի անձ, որը, ըստ նախնական տեղեկությունների, որևէ առնչություն չի ունեցել ակցիայի հետ, դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, հնչեցնել հայհոյանքներ։

 

 

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

 

Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նշված անձին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։

 

 

22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 20 սմ երկարությամբ ծալովի դանակ։

 

Նշանակվել է փորձաքննություն։

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ։