Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ


Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ
Մայիս 19 19:59 2023

Մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ: Հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

 

 

ՀՀ ԶՈՒ զինծառայողը որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով:

Ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

 

Կից լուսանկարում ՀՀ ԶՈՒ զինծառայողի զրահաբաճկոնն է: