Եթե ​​Երևանը խաղաղություն է ուզում Բաքվի հետ, ապա ինչո՞ւ է 100 միլիոն դոլարի զենք գնում. Ալիևը՝ Հնդկաստանի դեսպանին


Եթե ​​Երևանը խաղաղություն է ուզում Բաքվի հետ, ապա ինչո՞ւ է 100 միլիոն դոլարի զենք գնում. Ալիևը՝ Հնդկաստանի դեսպանին
Մայիս 19 16:19 2023

Մայիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հավատարմագրերը։

Հանդիպման ժամանակ Ալիևն անդրադարձել է Հայաստանի կողմից հնդկական զենքի գնման հավանականությանը:

Նրա խոսքով՝ «եթե Երևանը խաղաղություն է ուզում Բաքվի հետ, ապա ինչո՞ւ է 100 միլիոն դոլարի զենք գնում»:

«Հայաստանի նման քաղաքականությունը կարող է հանգեցնել տարածաշրջանի համար նոր սպառնալիքների»,- ասել է Ալիևը:

Նշենք, որ վերջին ամիսներին տարբեր լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ Հայաստանը Հնդկաստանից սպառազինություն կգնի: