Չենք կարող արձանագրել, որ Լաչինի միջանցքը ՌԴ վերահսկողության տակ է. Արարատ Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը


Չենք կարող արձանագրել, որ Լաչինի միջանցքը ՌԴ վերահսկողության տակ է. Արարատ Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը
Մայիս 19 14:23 2023

Ադրբեջանի հետ բանակցություններին Հայաստանը մասնակցում է կառուցողական տրամադրվածությամբ։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

 

Ըստ նրա՝ Հայաստանի նպատակը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումն է։

 

 «Հայաստանը հավատարիմ է եռակողմ հայտարարություններին, որոնք ընդունել են երկրների առաջնորդները»,- ասաց Միրզոյանը և ընդգծեց՝ բանակցություններին զուգահեռ՝ իրադրությունը հողի վրա մի փոքր այլ է․ Ադրբեջանը էսկալացիոն քաղաքականություն է վարում Հայաստանի հետ սահմանին, կոպիտ կերպով խախտում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։

 

«Վերջին դրսևորումներից է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից վերահսկողության հաստատման փորձըչնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է Լաչինի միջանցքի ռեժիմըայն պետք է լինի ՌԴ վերահսկողության տակսակայն հիմա չենք կարող նման արձանագրում անել»,- հայտարարեց  Միրզոյանը։

 

Միրզոյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ ԱԳ նախարարին՝ Մոկվկայում բանակցություններ վարելու հնարավորության համար։