Աշոտ Փաշինյանին «առևանգելու» գործով դատական նիստն ավարտվեց. որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 15։00-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատավորը նշեց, որ ի տարբերություն շատ այլ դեպքերի, ցանկություն ունի ոչ թե որոշման եզրափակիչ մասը հրապարակել, այլ ամբողջ որոշումը։ Իսկ երեկ շատ ծավալուն նիստ էր, և դա էլ ողջամիտ հիմնավորում կարող է լինել։ Ընկալելի որոշում է, բայց ամենևին ոչ ցանկալի», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մելիքյանը։










