Մոտ օրերս կսկսվի Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը. Պորոշենկո


Մոտ օրերս կսկսվի Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը. Պորոշենկո
Մայիս 18 21:40 2023

Ուկրաինական բանակն առաջիկա մի քանի օրվա ընթացքում հակահարձակողական գործողություն կսկսի, հայտարարել է երկրի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի դիրքեր կատարած այցի ժամանակ։ Նրա հայտարարությունը մեջբերում է իսպանական El Mundo հրատարակությունը։

 

 

Պորոշենկոն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությանը ստիպված չի լինի սպասել «ամիսներ կամ շաբաթներ, այն կսկսվի ցանկացած օր»։

 

Նրա խոսքով՝ ռուսական իշխանություններն ու հրամանատարությունը չգիտեն, թե կոնկրետ որտեղ է իրականացվելու «օկուպացիոն ուժերի վրա հարձակումը»։