Խոշոր հրդեհ երևանում․ բարձրահարկ շենքում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից․ հայտարարվել է Բիս1․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Խոշոր հրդեհ երևանում․ բարձրահարկ շենքում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից․ հայտարարվել է Բիս1․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիս 18 14:43 2023

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար  ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան 24/1 բազմաբնակարանային շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք և 2 օպերատիվ խումբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այրվում է բարձրահարկ շենքի բնակարաններից մեկը, ու ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի կմ-ից։

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության Բիս1 աստիճան։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի