ՁՊՎ-ի անձնակազմը տիկին Գայանեի հետ վարվել է առանձնահատուկ հարգանքով․ փաստաբան


ՁՊՎ-ի անձնակազմը տիկին Գայանեի հետ վարվել է առանձնահատուկ հարգանքով․ փաստաբան
Մայիս 18 13:04 2023

Քիչ առաջ ՁՊՎ-ում առանձնատեսակցություն ունեցա տիկին Գայանեի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

 

«Առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր, (ձերբակալումից հետո սնունդ չէր ընդունել) տրամադրվածությունը՝ մարտական, այնպես ինչպես վայել է հերոսածին մորը։

 

ՁՊՎ-ի անձնակազմը տիկին Գայանեի հետ վարվել է առանձնահատուկ հարգանքով»,-նշել է նա։