Գայան պինդ աղջիկ ա, ինքը պայքարում ա իրա էրեխուն «ոչինչի համար» զոհված համարողների չարժեհամակարգի դեմ. Էլիբեգովա


Գայան պինդ աղջիկ ա, ինքը պայքարում ա իրա էրեխուն «ոչինչի համար» զոհված համարողների չարժեհամակարգի դեմ. Էլիբեգովա
Մայիս 18 11:31 2023

Աշոտ Փաշինյանի առևանգման համար մեղադրվող՝ զոհված Ժորայի մայրը՝ Գայանեն, այժմ ՁՎՊ-ում է։ Նրա մասին ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գայան պինդ աղջիկ ա։ Ինքը պատերազմից հետո նենց դժոխքով ա անցել, որ ոչ հայհոյող ֆեյքերով ա կարելի ճնշել, ոչ ձերբակալելով, ոչ Եռաբլուրից բերման ենթարկելով։

 

Գայան էնքան սթափ ա, որ Աշոտիկին տեսնելուց ուղղակի ասել ա արի նստի, տանեմ հետս Եռաբլուր, ցույց տամ։ Նա էլ գնացել ա։

Գայան էնքան գիտակից ա, որ պայքարում ա իրա էրեխուն «ոչինչի համար» զոհված համարողների չարժեհամակարգի դեմ։
Գայան մարդու տեսակ ա, որը էսօր մեզ շատ ա պետք»։