Հայտնի է զոհված զինվորի անունը․ նա Սիսիան քաղաքից էր


Հայտնի է զոհված զինվորի անունը․ նա Սիսիան քաղաքից էր
Մայիս 17 20:29 2023

Armday.am-ն արդեն տեղեկացրել էր, որ մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

 

 

Armday.am-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողը Էդգար Սուլեմանյանն է։ Նա  Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր։