Աշոտը ներողություն է խնդրել իր ծնողների արածների համար. ասել է՝ իմ ծնողները թուրք են։ Ասել է՝ ոչինչ չեմ կարող իրենց փոխարեն ասել։ Անհարմար եմ զգում ես այս ամեն ինչի համար։ Այդքան բանը ասել է։ Այս մասին ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է 44–օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է ասել Աշոտ Փաշինյանը, երբ նստել է զոհված
զինծառայողներից մեկի մոր մեքենան։










