Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 3-5 աստիճանով, իսկ 20-21-ին կնվազի 5-7 աստիճանով


Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 3-5 աստիճանով, իսկ 20-21-ին կնվազի 5-7 աստիճանով
Մայիս 17 15:33 2023

Երևանում այսօր ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

 

Մայիսի 18-ին, 19-ին, 22-ի երեկոյան հնարավոր է, 20-ին, 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

 

 

Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 18-ին, 22-ին առանձին շրջաններում, 19-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-ին, 21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։

 

 

Մայիսի 18-ին, 19-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-22-ը՝ նաև կարկուտ։

 

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

 

 

Օդի ջերմաստիճանը մայիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 20-ի և 21-ի ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով։

 

 

Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։