Ինչպե՞ս կկարողանաք վճարել՝ հանրային տրանսպորտից օգտվելիս․ նոր փոփոխություններ


Ինչպե՞ս կկարողանաք վճարել՝ հանրային տրանսպորտից օգտվելիս․ նոր փոփոխություններ
Մայիս 17 10:19 2023

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

 

«Հարգելի համաքաղաքացիներ,

 

ինչպես գիտեք, հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրի շրջանակում նախատեսված միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը սկիզբ է առել պիլոտային ներդրումով ՝ հ. 1 երթուղում:

 

 

Այս փուլով փորձարկման նպատակով գործարկվել է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը:

 

Համակարգից օգտվելու համար տոմսեր կարելի է ձեռք բերել N 1 երթուղու երկայնքով տեղակայված կանգառների հարակից տարածքներում առկա «Թել-Սել» վճարային տերմինալներից և «Telcell» բջջային հավելվածի միջոցով:

 

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ավտոբուսներում տեղադրված վալիդատորի էկրանին նշված հեռախոսահամարով»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում