«Իրավունք». Սամվել Բաբայան «օպերացիան» ձախողվեց. Փաշինյանի նյարդերը տեղի՞ են տվել


«Իրավունք». Սամվել Բաբայան «օպերացիան» ձախողվեց. Փաշինյանի նյարդերը տեղի՞ են տվել
Մայիս 17 10:16 2023

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` Արցախի նախկին ԱԽՔ, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի կողմից մայիսի 15-ին իրականացված հանրահավաքը Ստեփանակերտում չի գոհացրել Նիկոլ Փաշինյանին:

Բանն այն է, որ հանրահավաքին հազիվ հազարասնակից կար, մինչդեռ ըստ իշխանական կուլիսներում մշակվող սցենարի, պետք էր, այսպես ասած, «համաժողովրդական աջակցության» ֆոն ստեղծվեր: Ըստ օդում կախված լուրերի` Նիկոլ Փաշինյանն անգամ զանգահարել է Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին եւ Սամվել Բաբայանին եւ վերջինիս սպառնացել մյուս գեներալների օրը գցել` «օպերացիան» ձախողելու համար»: