Իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, որը Հայաստան է ուղարկվել Էկվադորից: Նշվում է, որ արգելված բեռը կալանավորվել է Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։ Թմրանյութը սառեցված է եղել 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթումի նավահանգստով ուղեւորվում էին Հայաստան։
ՀՀ դատախազությունը ուսումնասիրում է մամուլում տարածված տեղեկությունը, ArmeniaSputnik-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից։
Aysor.am-ին էլ ՀՀ ՊԵԿ-ից տեղեկացրել են, որ իրենք տեղյակ չեն, թե ով է բանանի խմբաքանակի պատվիրատուն։
«Քանի դեռ Հայաստան չի մտել, մենք ոչ մի բանի հետ կապ չունենք, ոչ մի տեղեկություն չենք կարող ունենալ: Այդ մասով միայն Իտալիան կարող է ասել, թե ովքեր են գնորդները եղել», - ասել էին ՊԵԿ-ից։










