Ամբողջ Ուկրաինայի տարածքում օդային տագնապ է հայտարարվել


Ամբողջ Ուկրաինայի տարածքում օդային տագնապ է հայտարարվել
Մայիս 15 21:03 2023

Ամբողջ Ուկրաինայի տարածքում օդային տագնապ է հայտարարվել է, տեղեկանում ենք Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզից։

Ազդանշանը հնչել է ժ.19:59-ին: Մայիսի 15-ի առավոտյան տագնապ էր հայտարարվել Ուկրաինայի Խարկովի, Դնեպրոպետրովսկի մարզերում և  Զապորոժյեի մարզի մի հատվածում։

 

Մայիսի 14-ին օդային տագնապ էր հայտարարվել   Ուկրաինայի Պոլտավայի, Խարկովի, Սումիի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի մարզերում և  Զապորոժյեի մի հատվածում։  5 րոպե անց օդային հարձակումների մասին ահազանգ էր հնչել Ուկրաինայի մյուս շրջաններում։