Ավտովթար Երևանում. տուժածներից մեկը հղի կին է. shamshyan.com


Ավտովթար Երևանում. տուժածներից մեկը հղի կին է. shamshyan.com
Մայիս 15 21:00 2023

Այսօր Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է shamshyan.com-ը։

 

«Ժամը 20:50-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա գարդեն մոլ»-ի հարևանությամբ, բախվել են Mercedes C 500, Kia և Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,–գրում է կայքը:

 

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: