Էրդողանը վստահություն է հայտնել ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու հարցում


Էրդողանը վստահություն է հայտնել ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու հարցում
Մայիս 15 22:35 2023

Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի կապակցությամբ։

 

«Մենք մայիսի 28-ին (քվեարկության երկրորդ փուլում) կհավաքենք ձայների ավելի բարձր տոկոս քան մայիսի 14-ին՝ (երբ առաջին փուլը կայացավ) ակնկալելով հաղթանակ: Հուսով եմ՝ այն պատմական կլինի»,- ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մայիսի 15-ին «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է Թուրքիայի նախագահը։ 

 

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն ստացել է 49,62 տոկոս քվե և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որն ստացել է 44,89 տոկոս քվե: