Սյունիքի մարզի բնակիչը փորձել է բանկում կեղծ դոլարներ իրացնել


Սյունիքի մարզի բնակիչը փորձել է բանկում կեղծ դոլարներ իրացնել
Մայիս 15 16:38 2023

Մայիսի 14-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Երևանում գործող բանկերից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի քաղաքացի կեղծ 100 և 50 դոլար է ներկայացրել բանկ: Հայտնում են Ոստիկանությունից:

 


Մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները կեղծ արտարժույթ իրացնելու փորձի հիմքով ձերբակալել և բաժին են տարել Սյունիքի մարզի մի բնակչի:
44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին;
Նախաձեռնվել է քրեական վարույթ: