Խոշտանգման հետևանքները. Արտակ Գալստյանի դեմքն այտուցվել է (լուսանկար)


Խոշտանգման հետևանքները. Արտակ Գալստյանի դեմքն այտուցվել է (լուսանկար)
Մայիս 15 07:30 2023

«Հանրային ձայն» կուսակցության համահիմնադիրներից Արտակ Գալստյանի դեմքն ամբողջությամբ այտուցվել է: Այդ մասին է վկայում լուսանկարը, որը ներկայացնում ենք ստորև:

 
 

Ավելի վաղ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը բարձրաձայնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակում Արտակ Գալստյանի նկատմամբ իրականացվում են խոշտանգումներ:

 

Ըստ Արտակ Գալստյանի գրավոր բողոքի՝ Երևան քաղաքի քննչական վարչության պետը քննչական բաժանմունքում հարվածներ է հասցրել իրեն: