Քաջարան քաղաքում, Գորիս-Տաթև և Գորիս-Նորավան ճանապարհներին ձյուն է տեղում


Քաջարան քաղաքում, Գորիս-Տաթև և Գորիս-Նորավան ճանապարհներին ձյուն է տեղում
Մայիս 15 09:18 2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

 

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

 

 

Քաջարան քաղաքում, Գորիս-Տաթև և Գորիս-Նորավան ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

 

Գորիսի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։

 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։