Կալանավորված անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում․ Շառլ Միշել


Կալանավորված անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում․ Շառլ Միշել
Մայիս 14 22:48 2023

Բրյուսելում այսօր կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ, որում, անդրադառնալով գերիների ազատ արձակման թեմային, նշել է, որ բանակցության մասնակիցների մոտ եղել է ըմբռնում, որ «կալանավորված» անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Շառլ Միշելը, սակայն, չի նշել, թե  խոսքը որ կալանավորվածների մասին է։ «Մարդասիրական հարցերի շուրջ ըմբռնում է եղել, որ կալանավորվածներն ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում: Ես նաև ընդգծեցի փոխըմբռնումը պաշտպանելու անհրաժեշտությունը, որ այն զինվորները, ովքեր պարզապես մոլորվել և մյուս կողմ են անցել, կշարունակեն ազատ արձակվել արագ ընթացակարգով։ Մենք քննարկել ենք նաև անհետ կորածների ճակատագրի և ականազերծման ուղղությամբ աշխատանքների ակտիվացման կարևորությունը»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան: