Ռոնալդուի մայրը մեկնաբանել է որդու և սիրելիի` բաժանման եզրին լինելու մասին տեղեկությունները


Ռոնալդուի մայրը մեկնաբանել է որդու և սիրելիի` բաժանման եզրին լինելու մասին տեղեկությունները
Մայիս 14 08:14 2023

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ որդու և նրա սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հարաբերություններում լուրջ խնդիրներ կան և որ զույգը բաժանման եզրին է: Ինչպես նշում է Daily Mail-ը:

Անցյալ ամիս իսպանական և պորտուգալական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հարձակվողը «հոգնել է» իսպանացի մոդելից, և նրանք կարող են բաժանման եզրին են:

68-ամյա Դոլորես Ավեյրոն հերքել է ցանկացած ենթադրություն, որ ֆուտբոլիստի և Ռոդրիգեսի հարաբերությունները ճգնաժամ են ապրում՝ այդ պնդումները որակելով «սուտ»: Նա այս մասին ասել է հայրենի Մադեյրայում խանութի բացման արարողության ժամանակ:

«Այդ ամենը սուտ է: Բոլոր զույգերը վիճում են, բայց այն, ինչ գրված է, սուտ է»,-նշել է կինը։

Cristiano Ronaldo's mother Dolores Aveiro (right) has refuted claims her son could split with his partner Georgina Rodriguez (left)Reports in Spain and Portugal claimed that Ronaldo was 'fed up' of the model and influencerBut the star's mother Dolores said it was 'all lies'