Լիվերպուլում ավարտվեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը։ Հաղթող ճանաչվեց Շվեդիան։ 17–րդ համարի ներքո ելույթ էր ունեցել Հայաստանի պատվիրակ Բրունետը, որը կատարել է իր հեղինակային «Future Lover» երգը։ Նա զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։
Ուշագրավ էր այն հանգամանքը, որ Հայաստանի ազգային ժյուրին ամենաբարձր՝ 12 միավորը տվել էր Իսրայելին։ Վերջինս Հայաստանին ոչ մի միավոր չէր տվել։ Ազգային ժյուրիի այս որոշումն արդեն իսկ առաջացրել է ֆեյսբուք սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերի դժգոհությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իսրայելը մեր թշնամի Ադրբեջանի դաշնակիցն է, և շարունակաբար զինում է նրան։ Ի դեպ Ադրբեջանի ազգային ժյուրին ևս 12 միավոր էր տվել Իսրայելին։
Ահա, թե ովքեր են Հայաստանի ազգային ժյուրիի կազմում։ Սոնա Ռուբենյան, Հրաչ Քեշիշյան, Արսեն Գրիգորյան, Դավիթ Բադալյան, Վահագն Գևորգյան։










