Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել


Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Մայիս 13 12:21 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
 
Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: