Նարեկ Բաղդասարյանի հոգեհանգիստի արարողությունը տեղի կունենա Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում


Նարեկ Բաղդասարյանի հոգեհանգիստի արարողությունը տեղի կունենա Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Մայիս 13 11:43 2023

Հայրենիքի համար մայիսի 12-ին կյանքը զոհաբերեց Գառնի համայնքի հայորդի Նարեկ Նորայրի Բաղդասարյանը։Գառնիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ հոգեհանգիստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18։00-ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

 

«Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 14-ին ժամը 13:00-ին Գառնիի ազատամարտիկների գերեզմանատանը:Ցավակցում ենք հերոսի ծնողներին, հարազատներին, ընկերներին, զինակից ընկերներին՝ այս անդառնալի և ծանր կորստի համար: Համբերություն ու տոկունություն ենք մաղթում այս դժվարին պահին»։