Ում համար են նախատեսված ոստիկանության տարօրինակ նվերները. «Հրապարակ»


Ում համար են նախատեսված ոստիկանության տարօրինակ նվերները. «Հրապարակ»
Մայիս 13 09:25 2023

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը քիչ-քիչ նմանվում է ռուսական «Поле чудес» հաղորդաշարին կամ ԱԼՄ-ի «Շոգեքարշին», որի մասնակիցներին կենցաղային տեխնիկա էին նվիրում։ Ոստիկանությունը 70 հատ «Շիվակի» ֆիրմայի հեռուստացույց է գնել․ միավորի գինը՝ 70 հազար 751 դրամեւ այդ հեռուստացույցները գնել է որպես հուշանվերներ։ 70 հատ հեռուստացույցի համար ոստիկանությունըընդհանուր առմամբվճարել է 4 մլն 952 հազար դրամ։

Ոստիկանությունից փորձեցինք ճշտելթե ում համար են գնվել այդ տարօրինակ նվերներըորովհետեւ պետական մարմնիցայն էլ՝ ոստիկանությունից հեռուստացույց նվեր ստանալը մի փոքր անսովոր էսովորաբար ուժային կառույցները խորհրդանշական նվերներ են տալիսասենք՝ ՀՀ կամ ոստիկանության զինանշանով ժամացույցներբայց հեռուստացո՞ւյց։ Ոստիկանությունից մեզ ասացինոր հուշանվեր հեռուստացույցները ոստիկանության ծառայողների համար են նախատեսվածծառայության մեջ աչքի ընկած ոստիկանները խրախուսանքի կարգով հուշանվեր հեռուստացույց են ստանում։ Չի բացառվումոր պետական մյուս կառույցներում էլ DVD-ի համար են պայքարում»: