Որոշել են պատժել բռնցքամարտիկին. «Հրապարակ»


Որոշել են պատժել բռնցքամարտիկին. «Հրապարակ»
Մայիս 13 09:10 2023

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է դադարեցնել ամիսներ առաջ սկանդալային հայտարարություններ արած բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տված տարկետումը։ Բռնցքամարտիկը մարտի վերջին ֆեյսբուքյան իր էջում հայտարարեցոր հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից եւ այսուհետ հանդես է գալու այլ երկրի դրոշի ներքո՝ չմանրամասնելովթե որ երկրի մասին է խոսքըԻսկ դրանից առաջ՝ տարեվերջինիր դժգոհությունն էր հայտնել նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ նշելովոր չեմպիոն դառնալուց հետո իրեն օդանավակայանում չեն դիմավորելչեն շնորհավորել։

ԿԳՄՍՆ-ն մարզիկի դժգոհությունները որակել էր անհիմն՝ հայտնելովոր Իսրայելյանը վերջին 2 տարին ամբողջությամբ ստացել է իրեն հասանելիք պարգեւավճարներըՀիմա կառավարությունը որոշել է ուժը կորցրած ճանաչել 2022 թ․ դեկտեմբերի 29-ի որոշումը, համաձայն որի՝  Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ Է․ Իսրայելյանին, պարտադիր զինծառայության 2022 թ․ ձմեռային զորակոչից տարկետում էր տրվել։ Տրված տարեկետումը չեղարկվում է «ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում այդ քաղաքացու ընդգրկված չլինելու հիմքով»: