Կապանի ՔՊ խորհրդում լարված վիճակ է․ «Հրապարակ»


Կապանի ՔՊ խորհրդում լարված վիճակ է․ «Հրապարակ»
Մայիս 13 08:54 2023

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանի ՔՊ խորհրդում լարված վիճակ էիշխող թիմի անդամներն իրար միս են կրծումիրավիճակը հարթելու համար մարզ են հրավիրել ՔՊ վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանինով այսօրմեր տեղեկություններովայցելելու է Կապան՝ ՔՊ խորհրդի նիստին մասնակցելու։

Իշխող կուսակցության մարզային կառույցին բազմիցս ենք անդրադարձել։ Գրել ենքոր այն փորձում է իրենով անել մարզից ընտրված պատգամավոր Դավիթ Դանիելյանըեւ չնայած փորձերը չհաջողվեցին՝ խորհրդում նրա թիմը փոքրամասնություն է կազմում՝ 2, մաքսիմում՝ 3 հոգիսակայն ընդդեմ Դանիելյանի կոալիցիա է ձեւավորվել։Հատկապես չեն կարողանում մարսել այնոր ամիսներ առաջ Դանիելյանի քավորությամբ Պոլիտեխնիկ համալսարանի Կապանի մասնաճյուղի ռեկտոր է նշանակվել Լեռնիկ Պետրոսյանըով ժամանակին հրապարակավ քննադատում էր Փաշինյանին։ Ըստ Կապանի մեր աղբյուրի՝ ՔՊ-ականներն այդ նշանակումից հետո նամակներ են գրել վարչապետինսակայն պատասխան չեն ստացել եւ կասկածում ենոր Դանիելյանը վարչապետի աշխատակազմում ունեցած կապերով խոչընդոտել է դրան։

ՔՊ-ականները՝ Պապոյանի միջոցովվերեւներին ուզում են փոխանցել․ եթե իրենք պետք է լինեն ֆորմալ կառույց, իսկ հարցերն այլ տեղում լուծվեն, ապա լուծարեք կառույցը՝ մենք էլ գնանք տուն։ Սյունիքի մարզի անվտանգային խնդիրների ֆոնին ՔՊ-ականների այս նեղ-խմբակային ինտրիգները շատ խոսուն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում