23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ


23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Մայիս 12 23:18 2023

Ժամը 23:10-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

 

 

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

 

Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր:

 

 

Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը, կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանց որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս` հրապարակելուց: