«Որոշակի իմաստով թելադրողը` իրավիճակն է, որը կարող է վերահսկողությունից դուրս գալ». Տիգրան Աբրահամյան


«Որոշակի իմաստով թելադրողը` իրավիճակն է, որը կարող է վերահսկողությունից դուրս գալ». Տիգրան Աբրահամյան
Մայիս 12 23:13 2023

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

 

«2 օր է՝ Սոթք, Կութ, Վերին շորժա ճակատով տեղային մարտեր են:

 

Երեկվա համեմատ ճակատի որոշակի ընդլայնում կա: Թե իրավիճակն ինչ հանգուցալուծում կունենա` դժվար է ասել:

 

 

Որոշակի իմաստով թելադրողը` իրավիճակն է, որը կարող է վերահսկողությունից դուրս գալ:

 

Մարտերը բացի բուն սահմանագծից նաև տեղեկատվական մակարդակում են:

 

Ճիշտ է` ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները զուսպ են, սակայն իշխանական քարոզչությունը դրված է անառողջ ուռճացումների վրա:

 

 

Զինվորը, հրամանատարը տեղում լուրջ խնդիր են լուծում, բայց «վերևից» իջեցվող քարոզչական պերեդոզը ավելի շատ վնաս է հասցնում, քան սատարում է խնդիր կատարող մեր զինծառայողներին»։