Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ


Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  խոշոր տրամաչափի զենքերից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Մայիս 12 17:31 2023

Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

 

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:

 

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ: