Հոլիվուդյան գերաստղ Ռոբերտ դե Նիրոն, որն օրերս հայտնել էր յոթերորդ անգամ հայր դառնալու մասին, հաստատել է, որ փոքրիկի մայրն իր ընկերուհին՝ Տիֆանի Չենն է:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 79-ամյա դերասանի փոխանցմամբ՝ նորածին աղջկան անվանել են Ջիա Վիրջինիա Չեն դե Նիրո: Նա ծնվել է ապրիլի 6-ին և կշռել է 3,7կգ:
Դե Նիրոն այս մանրամասները հայտնել է CBS Mornings-ի հաղորդավար Գեյլ Քինգին:
«Այս երեխան պլանավորված է», - ասել է դերասանը՝ հավելելով, որ նրանք երկուսն էլ ցանկանում էին երեխա ունենալ և հիմա անսահման երջանիկ են:
«Նա սիրո պտուղ է», - Դե Նիրոյի խոսքերը մեջբերել է լրագրողը:




Նա սիրո պտուղ է. Դե Նիրոն ցույց է տվել նորածին դստերն ու հայտնել նրա անունը (լուսանկարներ)










