Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին


Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին
Մայիս 12 13:03 2023

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

 

«Հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին, եթե որևէ փոփոխություն չլինի»,-ասաց Հովհաննիսյանը:

 

Մոսկվայի հանդիպումից առաջ մայիսի 14-ին նախատեսված է երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում Բրյուսելում:

 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Մոսկվայի հանդիպումը դրա տրամաբանական շարունակությունն է լինելու՝ փոխնախարարն ասաց, որ ինչ որ տեղ տրամաբանական շարունակությունն է լինելու, բայց ամեն ֆորմատ ունի իր յուրահատկությունները: