Պապիկյանն այցելել է ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին


Պապիկյանն այցելել է ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին
Մայիս 12 12:02 2023

Մայիսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:

Պաշտպանության նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Նախարար Պապիկյանը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում: