Սիրելի ընկերներ, ձեռքերդ հեռու պահեք մեր պետությունից․ Թուրքիայի նախագահի թեկնածուն՝ ռուսներին


Սիրելի ընկերներ, ձեռքերդ հեռու պահեք մեր պետությունից․ Թուրքիայի նախագահի թեկնածուն՝ ռուսներին
Մայիս 11 23:08 2023

Թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդահանրապետական ​​կուսակցության ղեկավար և նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Ռուսաստանին մեղադրել է դավադրության մեջ և կոչ արել «ձեռքերը հեռու պահել թուրքական պետությունից»։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։

 

 

«Հարգելի ռուս ընկերներ, դուք կանգնած եք մոնտաժների, դավադրությունների, Deep Fake բովանդակության և ձայնագրությունների հետևում, որոնք երեկ բացահայտվեցին այս երկրում: Եթե ​​ցանկանում եք շարունակել մեր բարեկամությունը մայիսի 15-ից հետո, ձեր ձեռքերը հեռու պահեք թուրքական պետությունից։ Մենք շարունակում ենք հանդես գալ համագործակցության և բարեկամության օգտին»,- գրել է նա թուրքերեն և ռուսերեն: