Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Երեւանի 166 դպրոցի միջադեպից. երկու սան տեղափոխվել են բուժօգնության


Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Երեւանի 166 դպրոցի միջադեպից. երկու սան տեղափոխվել են բուժօգնության
Մայիս 11 18:36 2023

Մայիսի 11-ին Երևանի թիվ 166 դպրոցի փոխտնօրենից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հարձակվել են դպրոցի վրա:

 

 

Ոստիկանությունն այս դեպքի առնչությամբ մանրամասներ է ներկայացրել.

 

 

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված դպրոցի 8-րդ դասարանի սաներից մեկի հայրը՝ վիճաբանության ժամանակ, հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու սաների, որոնք վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։

 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան և Նոր Նորքի քննչական բաժին»: