Վատ մեկնաբանություններ գրող կանանց ու աղջիկների փոխարեն պատժվել են նրանց ամուսիններն ու եղբայրները. ով է բոլորի մասին ազատ խոսող հայ բլոգերը (լուսանկարներ)


Վատ մեկնաբանություններ գրող կանանց ու աղջիկների փոխարեն պատժվել են նրանց ամուսիններն ու եղբայրները. ով է բոլորի մասին ազատ խոսող հայ բլոգերը (լուսանկարներ)
Օգոստոս 4 12:16 2017

Նրա յուրաքանչյուր տեսանյութ համացանում քննարկման և քննադատությունների առիթ է դառնում: Նա ազատ խոսում է բոլորի ու ամեն ինչի մասին: Նա ծաղրում է աղջիկներին, երբեմն խոսում նաև տղաների թերությունների մասին: Բլոգեր Անդրանիկ Բաղդասարյանի Instagram-ի «Ազատ խոսք» էջում կգտնեք ամենատարբեր տեսանյութերը ամենատարբեր հարցերի շուրջ: Armday.am-ը զրուցել է Անդրանիկի հետ ու պարզել, թե ինչ հետաքրքրություններ ունի նա, ինչ պատմությունների մեջ է ընկել և ինչի մասին երբեք ազատ չի խոսի:

Երբեք համացանում չեմ տեղադրի իմ տկլոր նկարները

26 տարեկան եմ, ծնվել են ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում, ապրում եմ Երևանում: Մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ եմ: Վերջին մեկ տարում եղել եմ The View Lounge-ի տնօրենը: Միշտ սպորտի մեջ եմ եղել՝ երկար ժամանակ զբաղվել եմ մարտական սամբոյով, հետո որոշ ժամանակ՝ մարտեր առանց կանոնների: Եղել եմ ֆիտնեսի մարզիչ, բայց դա ինձ համար ավելի շատ հոբբի էր՝ արել եմ զուտ իմ հաճույքի համար, քանի որ մարզել եմ հիմնականում ինձ հարազատ մարդկանց, ընկերների: Ես երբեք չեմ շփվի այնպիսի աղջկա հետ, ով շահամոլ է: Երբեք համացանում չեմ տեղադրի իմ տկլոր նկարները: Միշտ վստահ կլինեմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Եղել է, որ ամուսնացած կանայք վատ մեկնաբանություններ են գրել ու իրենց փոխարեն պատժվել են իրենց ամուսինները

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ֆեյբուքում էջ ունեի, որը ամենահայտնիներից մեկն էր՝ առաջինն իր ֆորմատի մեջ, կոչվում էր Luxure of Instagram, ուներ բավականին շատ հետևորդներ: 2011 թ.-ին ֆեյսբուքում հայությունն այդքան շատ չէր, դեռ նոր էին odnoklassnik.ru-ից տեղափոխվում: Էջում ստատուսներ էի գրում, որոնք բավականին շատ լայքեր էին հավաքում: Այսինքն ինչ հիմա վիդեոֆորմատով եմ անում, մոտ 6 տարի առաջ գրում էի ուղղակի: Իմ անձնական պրոֆիլը ևս ունեի, բայց շատ ընկերներ չէի հավաքում, էջս փակ էր անծանոթների համար: Մի օր որոշեցի իմ ընկերների համար վիդեո տեղադրել…իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ տեսել էի մի քանի աղջիկների էջեր, որոնք ունեին, օրինակ,130.000 հետևորդ, բայց նրանց լուսանկարները շատ քիչ թվով լայքեր ու մեկնաբանություններ ունեին: Հետո պարզ դարձավ, որ այդ հազարավոր հետևորդները տարբեր ծրագրերի միջոցով են հավաքված: Նյարդայնացա ու նկարեցի առաջին վիդեոն, որը տարածվեց ու զգացի, որ ստացված է:

Սկսեցի վիդեոներով արտահայտվել: Ես խոսում եմ այն ամենի մասին, ինչ շատերին է նյարդայնացնում, բայց ոչ բոլորն են արտահայտվում: Ինձ մեկ-մեկ գրում են՝ «բան ու գործ չունես, քո տարիքի տղեքը փող են աշխատում, դու նստած վիդեո ես նկարում »…դե արի բացատրի, որ իմ վիդեոները նկարվում են մի քանի րոպեում, ես առավոտյան չեմ նստում, սցենար գրում, հետո նկարահանող խումբ հավաքում ու նկարում: Ես դա անում եմ ու գնում իմ գործերով: Ես այսօր շատ մարդկանցից շատ գումար եմ վաստակում՝ դրա համար տարբեր ֆորմատներ կան: Չեմ սիրում, որ հայավարի ուզում են վիրավորել: Ես սիրում եմ անել այն, ինչ ինձ դուր է գալիս, չեմ ուզում ստանդարտի մեջ լինել: Ես գիտեի, որ դա քննադատվելու է շատ, ֆեյք էջերով շատ վատ բաներ են գրում, դեպքեր են եղել, որ ամուսնացած կանայք, աղջիկներ իրենց էջերով վիրավորում են ու բանը հասել է նրան, որ պատժվել են ոչ թե իրենք, այ իրենց ամուսինները, եղբայրները: Ես չեմ պատկանում այն բլոգերների թվին, որ ինձ ինչ ասես գրեն, ես ինձ դնեմ եվրոպացու տեղ, ասեմ՝ «օ՛ ո՛չ, ես ձեզ բլոկ կանեմ»: Երբևէ ինքս իմ տեսանյութերի պատճառով չեմ ընկել անախորժությունների մեջ: Ես կոնկրետ որևէ մեկին չեմ վիրավորում: Ես խոսում եմ երևույթների դեմ, ինչ անում եմ, լավ եմ անում ու ճիշտ եմ անում ու ամեն մեկի խնդիրն է՝ ոնց է վիդեոն ընկալում; Ու բոլորն են հասկանում, թե ես ում մասին եմ խոսում և ում մասին չեմ խոսում:

Երբեք չեմ խոսի քաղաքականության մասին

Հիմնականում խոսում եմ աղջիկների մասին, քանի որ շատ սխալ կլիներ, որ խոսեի տղաների մասին: Ուրախ կլինեի, որ մի տաղանդավոր աղջիկ բացեր բլոգ ու խոսեր տղաների մասին, մեծ սիրով իր վիդեոները կտեղադրեի ինձ մոտ, եթե որակով լինեին: Չեմ բացառում, որ իմ վիդեոների մեջ կան այնպիսի բաներ, որոնք ես, իմ ընկերները մեր մաշկի վրա զգացել ենք, դրա համար ուզում եմ խոսել, ձեռք առնել, վիրավորել, դաս տալ, դաստիարակութուն: Ամեն ինչ իմ վիդեոների մեջ կա: 15 տարեկան էրեխեք են, իրենց թվում է, թե մի 30 տարեկան են, գրում ես, վերջում տարիքն ես հարցնում, պարզվում է 14 տարեկան են…դու քեզ սխալ ես զգում, մտածում ես՝ կամ դու էս աշխարհից չես, կամ շատ ես հետ ընկել: Կա թեմա, որի մասին ես երբեք չեմ խոսի: Դա քաղաքականությունն է: Այնպես չէ, որ ինձ հետաքրքիր չէ, խոսելու շատ բան կա, ուղղակի շատ հարազատ մարդիկ ունեմ ու խոսելով՝ կդառնամ շատ տարօրինակ մարդ, ով չի հարգում ընկներներին: Դրա համար ավելի լավ է չխոսեմ, չեզոք մնամ:

Եղան մարդիկ, ովքեր խոչընդոտեցին, որ դուրս գամ TV

Եղել է առաջարկ «Ազատ խոսքը» հեռուստատեսային պրոկետ դարձնելու, հումորային ասպարեզում եղան մարդիկ, ովքեր մրցակցություն զգացին ու չուզեցին, որ ես դուրս գամ TV: Խոչընդոտ զգացի: Ես ինքս իմ թեմայով նորություն եմ, չեմ գովում ինքս ինձ, բայց բոլորն են տեսնում, թե ինչքան դիտումներ են ունենում վիդեոները և որքան են քննարկվում: Այն այսօր Instagram-ում միակ նորոթյունն է իր ֆորմատի մեջ, որ գոնե մի քիչ թարմություն մցրեց: Տեսանյութերում իմ ձայնը փոխված է, քանի որ այդպես արտահայտություններն ավելի ծիծաղել են, դա յուրահատկություն է մցնում: Ինձ մեկ-մեկ ուղիղ եթերների ժամանակ հարցնում են, թե ոնց եմ ձայնս բարակացնում, ասում եմ՝ հատուկ մարդ ունեմ, ասում եմ խփում է, բարակում է ձայնս, լուրջ են ընդունում)))

Ինձ համար Քիմ Քարդաշյանը շատ սիրուն աղջիկ է

Հայ աղջիկների մեջ կփոխեի նույնանման լինելու ցանկությունը, ստանդարտը, որ վերջին երկու տարվա մեջ կա: Kardashian style է մտել մեր երկիր, չնայած այստեղ ոչ մեկ չի կարող Քարդաշյան լինել. ինչքան էլ էդ աղջիկը վարքով վատն է, մեղադրելու չէ, ինչ անում է, լավ է անում՝ Ամերիկայում է ծնվել, մեծացել: Քարդաշյանն ինձ համար շատ սիրուն աղջիկ է, բայց բոլորը չեն կարող դառնալ Քարդաշյան: Այսօր բոլորը պռոշները սրսկում են, քթները նույն ձև վիրահատում՝ էն որ նայում ես, քիթը սկսումա ճակատի վերևից, կարաս ջուր լցնես վերևից, ձմեռը սառի, կատոկ անես, իջնես, էնքան հարթ ա արված))) Ու ինքը իրան այնքան լավ է զգում, ու որ հարցնում ես՝ «քիթդ վիրահատել ե՞ս», ասում ա՝ «վայ չէ, քի՞ժ ես, միջնապատն ա ուղղվել»: Ես չգիտեի, որ միջնապատը ճակատի վերևի մասում ա, ոնցոր ձեռ առնեն: Գուցե կոպիտ եմ արտահայտվում, բայց աղջիկների տեսակ կա, որ նախընտրում են օրը երեք անգամ դիմահարդարվել, քան օրը գոնե մեկ անգամ լողանալ: Չեն մտածում, որ էդ անտերն ավելի կարևոր է: 

«Կինը պիտի անկողին լցնի». սիրում եմ «մսոտ» աղջիկների

«Կլոն» սերիալի մեջ Մուսթաֆան միշտ ասում էր՝ «կինը պիտի անկողին լցնի»: Ես հայ կանանց մեջ դա եմ սիրում: Տեսակ կա, որ շատ կանացի է, ես դա եմ սիրում: Ես անձամբ չեմ սիրում ոսկորոտ, նիհար աղջիկների. էն որ իրանց չգիտես ինչ անես՝ կպնես, կամ կանգնացնես անկյուն, ասես՝ հաց կեր, հետ կգաս: Մեր հայ աղջիկների մեծամասնությունը լավն են, շատ եմ սիրում այն աղջիկներին, ովքեր մեր պատիվը բարձր են պահում, ում մեջ թասիբ կա, ուր էլ գնան, հայի գենը պահում են: Աղջիկներ կան, որոնց համար ամենակարևորը անհասանելիությունն է, սա ուղիղ իմաստով պետք չէ հասկանալ: Հայի դաստիարականությունն ուրիշ է: Չեմ փոխի հայ աղջիկների ճաշակը, աշխարհհայացքը: Շատ լավ բաներ կան հայ աղջիկների մեջ, ուղղակի խնդիրը նրանումն է, որ մեր երկրում մենք այնքան քիչ ենք մնացել, որ վատը միանգամից աչքի է զառնում: Հայ աղջիկների առավելություններից է բնական գեղեցկությունը, «մսոտ» լինելը)), իսկ թերությունների մասին խոսելիս, ի նկատի ունեմ, վատ կերպարներին. անճաշակ են, քաղքենի, լողանալու ցանկություն չունեն:

Ամուսնանում ես աղջկա, ոչ թե նրա հոր հետ

Հայ տղաների առավելություններից են թասիբը, լավ ընկեր լինելու կարողությունը, դուխը: Թերություններից պիտի առանձնացնեմ մի տեսակ, որ ով, օրինակ, Instagram-ով խոսում է մի աղջկա հետ, հաջորդ օրը տեսնում է ընկերների հետ Հյուսիսային պողոատայում ու վերջ…էդ աղջիկն ընկավ, քառասուն հոգու մեջ «ապե, հորս արև սրա հետ գրվել եմ, ճանաչում եմ,գրեք ապե, հեսա Instagram-ի էջը»: Եվս մի տեսակ կա, որ չեմ սիրում ու որը գնալով՝ ավելանում է: Մենք առաջ աղջիկներին էինք ձեռք առնում, որ մենակ փողն է հետաքրքիր, բայց մի հետաքրքիր բան է փոխվել վերջին տարիներին, խոսքը մոտ 10-15 %-ի մասին է, ում արդեն հետաքրքիր չէ աղջկա վարքը. ունեցավ հարուստ պապա ու լավ ֆինանասնական վիճակ, վերջ, աշխարհի ամենալավ աղջիկն ա, ընտիր ա, «ես քեզ սիրում եմ, դու իդելալական ես,ես քեզ ուզում եմ, իմ երազանքների տիրուհի, կամուսնանամ»: Եթե ամուսնանում ես, կամ ընկերուհի ունես, չպիտի նայես, թե աղջիկը ինչ ունի-չունի, որովհետև դու այդ աղջկա հոր հետ չես ամուսնանում: Բարի եղիր, աշխատիր ու ինչքան լավ բան կա աշխարհում, տուր այդ աղջկան:

Կուզեի վերացնել վիրտուալ տիրույթը

Ահավոր է դարձել, մարդիկ հանդիպում են ու մտնում հեռախոսների մեջ: Նստեք« շփվեք իրար հետ: Կամ, օրինակ, կարող են զանգել իրար, նամակ են գրում: Չեմ սիրում նաև, երբ փորձում են կեղծ ներկայանալ հանրությանը: Տղաների մի տեսակ կա, որ Դոն Կոռլեոնեի դեմքով նկարներ ունեն, դու էլ իրենց իրականում ճանաչում ես, դրսում տեսնում ես, էրեխու բարակ ձայնով խոսում է, բայց նկարվելուց հայելու մեջ պարապում է: Ծիծաղելի են նաև այն աղջիկները, ում նկարները նայում ես՝ մեջքը բարակ, հետևի մասը մինչև Արարատ լեռն է հասնում, բայց դրսում տեսնում ես, ոնցոր աղի ձողիկ լինեն: Այսինքն մարդը լրիվ մտել է Instagram-ի մեջ, չի գնա մարզասրահ պարապի, այլ ուղղակի ունի retrica ու 365 photo ու մատի մի շարժումով լուծում է հարցը:

Կարինա Սահակյան